Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կարմիր սոխի օգտակար հատկությունները

Կարմիր սոխի օգտակար հատկությունները

Սոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, միշտ հում վիճակում ուտելն է: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունները: Եվ այսպես.

1. Կանխարգելում է քաղցկեղի զարգացումը: Այն հարուստ է ծծմբական միացություններով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ուռուցքների և քաղցկեղի տարբեր տեսակների զարգացումից: Այս միացությունները նաև ոչնչացնում են միզասեռական համակարգի վրա գրոհող մանրէներին:

2. Լավ միջոց է շաքարախտի դեպքում: Հում սոխը և հատկապես կարմիր տեսակը խթանում է ինսուլինի արտադրությունը: Այդ պատճառով շաքարախտի դեպքում հարկ է օգտագործել հում կարմիր սոխ:

3. Վերացնում է փորկապությունը: Կարմիր սոխը հարուստ է մանրաթելերով, ուստի օգտակար է փորկապության ժամանակ: Մանրաթելերը նաև աղիներից հանում են թույները:

4. Կոկորդի ցավ: Կարմիր սոխը բնական հզոր հակաբիոտիկ է: Նրա հյութը հաճախ օգտագործվում է վարակների և կոկորդի բորբոքման բուժման ժամանակ:

1 ճաշի գդալ կարմիր սոխի հյութը խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ և օգտագործել օրական մեկ անգամ` մրսածությունը, գրիպը, հարբուխն ու տարատեսակ վարակները կանխելու համար: Հիվանդ ժամանակ խորհուրդ է տրվում խմել այս խառնուրդից օրական 4-5 անգամ, մեկական թեյի գդալ` մինչև առողջանալը:

5. Քթային արյունահոսություն: Կարմիր սոխը երկու կես անել ու շնչել հոտը: Ասում են, որ դա օգնում է կանգնեցնել արյունահոսությունը:

6. Օգտակար է սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ և կարգավորում է արյան Ճնշումը. ավելացնել աղցանների ու այլ ճաշատեսակների մեջ:

7. Կարգավորում է խոլեսթերինը: Հում կարմիր սոխը հավասարակշռում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը և նվազեցնում վատ խոլեսթերինի մակարդակը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ